Search
Close this search box.

Հրաժարականից հետո հանրապետականները կփորձեն վարչապետացու դեմ տալ ԱԺ-ին. Լևոն Բարսեղյան

Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հերթով

1. Ընտրական օրենսգրքի փոփոխություն,
2. Վարչապետի հրաժարական,
3. ԱԺ արտահերթ ընտրություններ: (հետո ավելի հեշտ կլինի)

Կա հավանականություն, որ հրաժարականից հետո հանրապետականները կփորձեն վարչապետացու դեմ տալ ԱԺ-ին, մի քիչ զոռբա լինեն՝ Սերժիկ կամ Ռոբիկ դեմ կտան: Մի քիչ խորամանկ լինեն՝ այլընտրանքի կդիմեն, տարբերակներ շատ կան այլընտրանքի:

Այդ հավանականության մասին Նիկոլը խոսեց հանրահավաքում: Որքա՞ն է ռիսկը, որ հանրապետականը հերթական անգամ չի հասկանա, թե ինչ է տեղի ունեցել երկրում: Կա նման հավանականություն, բայց կարծում եմ, որ վերջին հանրահավաքի ժամանակ ժողովուրդը ցույց տվեց, որ թույլ չի տա նման հավակնություն, բարոյական ճնշմամբ եւ ֆիզիկապես, ասենք կգնա եւ «կգրկի» Ազգային ժողովի շենքը, ինչը, որքան էլ մի քանի հոգի լուրջ դեմքով հայտարարեն ճնշում օրենսդիրի վրա կամ՝ հակասահմանադրական, ամբողջությամբ սահմանադրական է եւ օրինական:

Դատելով հանրապետականների եւ նրանց կոչնակների ելույթներից, որոնք իրականությունը համարժեք ընկալելու տեսանկյունից ոչ մի առաջընթաց չեն հուշում անցած ամիսների եւ տարիների իրենց ընկալումների որակների համեմատ, մի 4-5 տոկոսով հավանական եմ համարում, որ հանրապետական մաֆիոզները կհանդգնեն Նիկոլի հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու դեմ տալ, ակնկալել ԲՀԿ-ի աջակցությունը, նունիսկ: Շատ ավելի հավանական եմ համարում, որ չեմ համարձակվի նման փորձության գնալ, մարդիկ չեն մոռացել ու, կարծեմ, երբեք չեն մոռանալու հանրապետական, ռոբասերժական հրոսակախմբի տված վնասները երկրին եւ մեզ, արագ կբացատրեն թե որը որից հետո է:

Բայց նախ՝ ընտրական օրենսգրքի փոփոխություն, որին, ի դեպ նույնպես կարող են ընդդիմանալ հանրապետականները: Թող փորձեն, իրավունք է, բայց հայտնի ասացվածքը, բացառություններ էլ ունի, ինչպես ամեն ինչ

Please enter a valid URL