Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը.«Հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանի գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ: Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել։ Հայտարարվել է միջպետական հետախուզում, դեռ Ինտերպոլի հետախուզման մեջ չի»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը «Մարտի 1»-ի գործով ներգրավված է որպես մեղադրյալ՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալել համար: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով։