Search
Close this search box.

Ֆրանսիայում սիբիրյան խոցի բռնկում է գրանցվել

Ֆրանսիայի հարավ–արևելքում Վերին Ալպերի լեռնային շրջանների իշխանությունները տեղեկացրել են, որ հունիսից 28 ֆերմա է տուժել վարակից, որը կարող է տարածվել նաև մարդկանց վրա։ Սիբիրյան խոցը լուրջ վարակիչ հիվանդություն է, որն առաջ է բերում Bacillus anthracis մանրէն։

Պաշտոնյա Ագնես Չավանոնի խոսքերով՝ իշխանությունները բանակցություններ են վարում իրենց եվրոպական գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել պատվաստանյութերի ձեռք բերման հնարավորությունը, որոնք այլ երկրների պահուստում առկա են,– գրում է En.Rfi.Fr-ն։ Վերին Ալպերի սպա Սերժ Կավալին ասել է, որ տարածաշրջանի տուժած ֆերմաների կենդանիները պատվաստված են եղել, նրանք կարանտինի մեջ կգտնվեն առնվազն 21 օր, ֆերմաները կախտահանվեն։

Please enter a valid URL