Search
Close this search box.

Վալերի Օսիպյանը` «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկությունների մասին

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մանրամասներ ներկայացրեց «օրենքով գողերի» բնակարաններում կատարված խուզարկություններից: Ոստիկանապետի տեղեկացմամբ,այսպես կոչված, «օրենքով գողերից» 4-ի նկատմամբ քրեական գործ է հարուցված, և դրանք գտնվում են վարույթում. «Թե ինչով էին պայմանավորված խուզարկությունները, ես արդեն ասել եմ, որ մենք այդ պահին ստացել ենք օպերատիվ տեղեկություններ, որ որոշ «օրենքով գողեր» միմյանց միջև պարզաբանումներ էին պատրաստվում իրականացնել, և այդ ամենը կանխելու համար ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով նրանց բնակարաններում իրականացրել է խուզարկություններ»,- նշեց Վ. Օսիպյանը՝ հավելելով, որ խուզարկության արդյունքներով նրանց բնակարաններից հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրանյութեր ու ապօրինի զենքեր:

Please enter a valid URL