Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին, քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր՝ սեպտեմբերի 10-ից 21-ը, քանի որ արտահերթ ընտրությունների դեպքում քարոզարշավի ժամկետը կրճատվում էա:
Թեկնածուների ցանկն արդեն նշմարվում է։ Ընտրություններին մասնակցելու է դերասան Հայկ Մարությանը, որը գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է, «Երկիր Ծիրանիի» ցուցակը գլխավորելու է Զարուհի Փոստանջյանը, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը գլխավորելու է «Երեւանի հանրության» ցուցակը, «Ելք» դաշինքի անդամներ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների թեկնածուն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է, «Ժողովրդական ուղի» կուսակցության թեկնածուն Մանուել Գասպարյանն է, «Ռեֆորմիստներ» կուսակցության ցուցակը կգլխավորի կինոռեժիսոր Արտակ Ավետյանը, ՀՅԴ-ն կմասնակցի Երեւանի ավագանու ընտրությանը, սակայն դեռ պարզ չէ՝ ով է գլխավորելու նրանց ցուցակը։ ՀԱԿ -ը չի մասնակցելու ընտրություններին, իսկ ՀՀԿ-ից դեռեւս ձեն-ձուն չկա, նրանք չեն հայտարարել ընտրութուններին մասնակցելու կամ չմասնակցելու մասին։