Search
Close this search box.

Հայաստանը սպասումներ է առաջացրել Արևմուտքում և տագնապներ հարուցել Ռուսաստանում:

Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները որոշակի սպասումներ են առաջացրել Արևմուտքում և տագնապներ հարուցել Ռուսաստանում: Իմ դիտարկմամբ ԱՄՆ-ում ու ԵՄ-ում սպասում են ՀՀ նոր իշխանությունների այնպիսի քայլերի, որոնք առավել պարզորոշ կերպով ցույց կտան, որ պաշտոնական Երևանը ձգտում է հնարավորինս ազատվել ռուսական վերահսկողությունից, իսկ Մոսկվայում էլ սկսել են խոսել այն մասին, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը վտանգված է: Մեր գործընկերների սպասելիքներին ու տագնապներին պետք է հարգանքով վերաբերվենք, բայց նաև հասկացնենք նրանց, որ հայաստանյան իշխանափոխության իրական նպատակը մեր երկրի ինքնիշխանության մակարդակի էական ավելացումն է, որը պետք է տեղի ունենա ոչ ի վնաս մեր գործընկերային հարաբերությունների, անկախ այն բանից, թե խոսքը վերաբերում է ՌԴ-ին, թե ԵՄ-ին:

Արման Մելիքյան, Արցախի նախկին ԱԳ նախարար

Please enter a valid URL