Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ճիշտն ասած, սկզբում հանրահավաքի միտքն ինձ դուր չեկավ։ Ասեցի, ի՞նչ իմաստ ունի այդքան մարդկանց, գործից, տնից կտրել, բերել հրապարակ։ Եվ այն ծափահարելու կոչերը, որն ուղղված էր ներկաներին, վերից վար:
Գործներդ արեք՝ առանց այն էլ խրվել եք մի հոտած ճահիճ, որ առանց լուրջ խորհրդատուների դժվար թէ ջահելներով կարողանաք դուրս գալ։ Ամբողջ գիշեր հավաքի բուն իմաստն էի փնտրում՝ փորձելով շատ բաներ, ներել, անհամեստություն չհամարել, արդարացնել:
Պատկերացրեք, գտա։
Չնայած դա իմ կարծիքն է:
Այ մարդ, էս ի՜նչ հզոր ապտակ հասցրեց Նիկոլը քոչին ու նրա պոչին…Ետ գալ ցանկացող այն ստահակին, որ իր թայֆայով արդեն 3 տասնամյակ հայի արյունն է ծծում։
Այսքան ժողովուրդ տեսնողը, էլ ի՞նչ սիրտ պիտի ունենա նույնիսկ մտքով անցկացնելու, դուրս գալ իր բնից ու փորձել կրկին շրջել պատմության անիվը։
Կարծում եմ՝ ոչ ոք և երբեք…
Էն ո՞վ էր, ձեռք առնելով Ավարայրի հետ համեմատում։ Այո, այն բարոյական հաղթանակ էր, իսկ սա, հաղթանակ՝ անբարոյականների, ազգատյացների ու անհայրենիքների հանդեպ։ Եվ տա Աստված, որ իրենց իսկ թույնից սատկեն:
Դե հիմա վայրահաչեք ինչքան կուզեք, եթե կարող եք իհարկ:
Իսկ նրանց, ում մտքերս ու ներկայությունս դուր չի գալիս, կարող են առանց վարանելու, ինձ հեռացնել ընկերների ցանկից։Հաստատ չեմ նեղանա։ 2500 ից ավելի սպասողներ կան, գուցե առավել արժանի։ Նրանց տեղը դատարկ չի մնա, ինչպես առաջարկել են, այնպես էլ կարող են դուրս գալ ։ Քանզի հիշում եմ, այն մի քանիսին, ում ինքս եմ առաջարկել, և հարգում բոլոր ցանկացողներին։ Այնտեղ կան հայրենասեր ու ազնիվ մարդիկ, ի դեպ տարբեր կուսակցություններից էլ: Ես հպարտ եմ իմ ընկերներով։
Աստված մեզ պահապան: