Ռուսաստանյան հեղիանակավոր «Կոմերսանտն» անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կառավարության հարյուր օրվան նվիրված զանգվածային միջոցառմանը, հայաստանյան իրավիճակին եւ հայ-ռուսաստանյան հարաբերություններին: Կրճատումներով ներկայացնում ենք Հայկ Խալաթյանի եւ Կիրիլ Կրիվոշեեւի հոդվածը:
Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նախկինի նման բավական բարձր է, բայց իրական ազդեցությունը երկրում ընթացող գործընթացների վրա այդքան էլ մեծ չէ: Խորհրդարանը նախկինի նման վերահսկում է նախկին կառավարող ուժը՝ Հանրապետական կուսակցությունը:«Կոմերսանտը» զրուցակիցները Երեւանում կանխատեսում են, որ գնալով Փաշինյանի վարկանիշն անկում է ապրելու մինչեւ 2019թ. մայիս, երբ տեղի կունենան խորհրդարանական ընտրությունները, հատկապես, որ իր քաղաքաքկան նկրտումների մասին արդեն իսկ բարձրաձայնել է ներկայիս վարչապետի անհաշտ մրցակից, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա վստահ է, որ ներկայիս քաղաքականությունը հարվածի տակ է դնում հայ-ռուսական ռազմավարական դաշինքը եւ Հայաստանի անվտանգությունը:
Հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ խոստումներ տվեց: Նա առաջարկել է մտածել անցումային արդարադատության մարմինների ստեղծման մասին:
Բողոքի գործողությունների նախկին առաջնորդը հիշատակեց նաեւ հայ-ռուսական հարաբերությունների մասին, ասելով, թե այն վատը չեն, բայց հետո ավելի են լավանալու:
Երեկվա հանրահավաքում վարչապետն իրեն վստահ էր զգում, սակայն «Կոմերսանտը»-ի զրուցակիցները հասկացնում են, որ նրա քաղաքական դիրքներն այդքան էլ ամուր չեն, որքան թվում է առաջին հայացքից: «Փողոցային գործողությունները Նիկոլ Փաշինյանի հիմնական քաղաքական կապիտալն է, ինչպես նաեւ հակառակորդների վրա ճնշում գործադրելու նրա գործիքը»,- «Կոմերսանտը»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արեգ Գալստյանը:
«Ընդհանուր գիծը, որն ընտրել է Նիկոլ Փաշինյանը, ճիշտ է»,- «Կոմերսանտը»-ին հավաստիացրել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, այսուհանդերձ, նա ուշադրություն է դարձնում այն փաստին, որ «Ելք» խմբակցությունը խորհրդարանում փոքրամասնություն է:
Նույնիսկի Նիկոլ Փաշինյանի մերձավոր զինակիցներն ընդունում են, որ գնալով նրա վարկանիշն ընկնելու է: Այս իրավիճակում, ըստ քաղաքագետ Արագ Գալստյանի, նա փորձելու է հակառակորդներին ապացուցել, որ ժողովրդի շրջանում իր վարկանիշը բարձր է:
Նիկոլ Փաշինյանը խոստացել է ընտրություններն անցկացնել առաջիկա մայիսին:
Այսուհանդերձ, ոչ մի երաշխիք չկա, որ այդ ընտրություններում նա հաղթանակի կամ հաջողության կհասնի: Նրա գործերը կարող է բարդացնել Ռոբերտ Քոչարյանը, որը վերջերս կալանավորվել էր մարտի 1-ի գործով:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոշտ քննադատել էր Հայաստանում ընթացող գործընթացը, որի շրջանակներում մեղադրանքներ էին ներկայացվել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:
«Երկիր Մեդիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն»: Նա ասել է, որ որոշման պատճառներից մեկը այժմ վարվող արտաքին քաղաքականությունն է: «Բայց ես մեծ մտագհոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի, ինքն իրեն ադապտացնի, հարմարվի, այսպես ասեմ՝ Հայաստանի նոր իրավիճակին: Իմ բառերը չեն: Ասվում է դա Ռուսաստանին: Այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել: Մեր ստրատեգիական գործընկերն է, և առանց այդ ստրատեգիական գործընկերության, մեր պաշտպանության հարցը շատ մեծ վտանգի տակ է»:
Քաղաքագետ Արեգ Գալստայանը կարծում է, որ Քոչարյանի կալանավորումը եւ ազատ արձակումը նրան վերադարձրին քաղաքականություն: «Իսկ մնացածը տեխնիկայի եւ ժամանակի գործն է»,- համոզված է քաղաքագետը:
Այժմ նախկին նախագահի հիմնական խնդիրներից մեկը բացասական իմիջից ազատվելն է: Արդեն իսկ շատ հասարակական եւ քաղաքական գործիչներ սկսել են խոսել ի աաջակցություն Ռոբերտ Քոչարյանի: «Կոմերսանտը»-ի զրուցակիցները վստահ են, որ Ռոբերտ Քոչարյանը չունենալով հանրության լայն աջակցությունը Հայաստանում կարող է շարժում ստեղծել:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք ընթեցրել այստեղ՝ www.kommersant.ru