Search
Close this search box.

«Վանդալների պատժաչափը կխստացվի». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ինչպես և խոստացել էի, շրջանառության մեջ դրեցի Քրեական Օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է ապօրինի ծառահատումներին:
ՔՕ 296-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ապօրինի ծառահատումների համար, որը ես որակում եմ ոչ այլ կերպ, քան՝ վանդալիզմ, որպես պատիժ կիրառվում է տուգանք կամ՝ մինչև 2 ամիս ազատազրկում:
Վիճակագրությունը, սակայն, վկայում է, որ Քրեական Օրենգրքով նախատեսված պատիժը բավականին մեղմ է. 2016թ-ին գրանցվել է ապօրինի ծառահատման 16, 2017թ-ին՝ 35, իսկ արդեն 2018թ-ի միայն առաջին ամիսներին գրանցվել է վանդալիզմի 27 դեպք, ինչը վկայում է նշված հանցագործությունների աճի մասին: Ուստի, առաջարկել եմ նշված հանցագործությունների համար նախատեսված պատժաչափը խստացնել՝ երկու տարի ազատազրկումը բավականին լուրջ պատիժ է և հույս ունեմ, որ բնությունը ապականելուց առաջ ապօրինի ծառահատողներն այս մասին մի թեթև կմտածեն:
Ակնկալում եմ, որ Քրեական Օրենսգրքում առաջարկած իմ այս փոփոխությանը խորհրդարանական ուժերը կտան իրենց հավանությունը:

Please enter a valid URL