««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում բունտ է հասունանում: Բանն այն է, որ դատապարտյալները և կալանավորները պահանջում են իրենց դեմ հարուցված քրեական գործերը օբյեկտիվ քննել կամ իրենց պայմանական վաղաժամկետ ազատ արձակել: Ի պատասխան իրենց հորդորներին՝ այս օրերին ՀՀ քրեակատարողական հիմնարկների կալանավորներից շատերը հացադուլ են հայտարարել, իսկ ահա մի մասն էլ, չդիմանալով անազատությանը, ինքնասպան է լինում: Մասնավորապես՝ «Արմավիր» ՔԿՀ-ում օգոստոսի 11-ին ու 12-ին ինքնասպանության երկու դեպք է գրանցվել: Ասել է թե, դատապարտյալներն ու կալանավորները հացադուլ, ջրադուլ, ինքնավնասում կատարելուց հետո ավելի ծանր մեթոդների են դիմել՝ ինքնասպան են եղել»,-գրում է թերթը:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: