Search
Close this search box.

Երեք նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թիվը. Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է առաջին երեք նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թիվը. առաջին նախագահ 586 հազար, 2-րդ՝ 129 հազար և երրորդ՝ 307 հազար։ Ընդամենը 1022 հազ. մարդ։ Չի կարելի առանց հասկանալու նման թվեր հրապարակել։ 1989-1991թթ Հայաստան է եկել 400000 մարդ Ադրբեջանից։ Նրանց մուտքը չի ֆիքսվել (սահմանապահ ծառայություն ՀԽՍՀ-ում չկար)։ Հետագայում, այդ 400000-ից 340000 լքել է Հայաստանը, քանի որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն նրանց համար հատուկ ծրագրեր արին։ Այ նրանց ելքը ֆիքսվել է (արդեն կար սահմանապահ ծառայություն)։ 1994-ին այս ամենը ճշտվել է հատուկ հաշվառման շնորհիվ։ Ուրեմն, չի կարելի առանց մուտքը ֆիքսելու ֆիքսել միայն ելքը։ Բայց միևնույնն է, ԱՎԾ վեջը չի։ Ճիշտ թիվն է՝ այդ ամենից հանած 340000 կամ էլ 1-ին նախագահի 586 հազ ելքի կողքը նշել 340000 մուտք։ Այսինքն, իրականում 682 հազար և ոչ թե 1022 հազ ՀՀ քաղաքացի է լքել երկիրը»։

Please enter a valid URL