Գիտնականներն անվանել են նյութափոխանակությունը բարելավող 5 արդյունավետ մթերք՝ գրում է newsyou.info-ն:
Սննդաբանները ավելորդ քաշ ունեցողներին առաջարկում են սննդակարգի մեջ ներառել հակաօքսիդիչներով և սննդային բջջանյութով հարուստ կանգկուր (արտիշոկ): Այս մթերքը ակտիվացնում է լեղու արտադրությունը, որ անհրաժեշտ է մարսողության համար:
Երկրորդ տեղում քիչ կալորիականություն ունեցող թուրինջն է, որը կարգավորում է արյան մեջ շաքարի քանակությունը և խթանում է մարսողությունը: Երրորդ օգտակար մթերքը կաթի շիճուկն է, որը թույլ է տալիս աճեցնելու մկանային մասը:
Գիտնականները խորհուրդ են տալիս նաև կանաչ թեյ օգտագործել ավելորդ քաշից ազատվելու համար: Այն մաքրում է օրգանիզմը, առողջացնում է լյարդը:
Ավելորդ քաշի դեմ կայենի պղպեղի արդյունավետությունը նույնպես ապացուցված է: