Իտալիայի Կատանիայի համալսարանի գիտնականները Կահիրեի մոտ գտնվող Սաքարայի դամբարանն ուսումնասիրելիս հայտնաբերել են աշխարհում ամենահին պանիրներից մեկը, որն ունի 3,2 հազար տարվա հնություն և պատրաստված է կովի, այծի և ոչխարի կաթից: Այդ մասին տեղեկացնում է hronika.info-ն:
Հետազոտությունները անց են կացվել Կահիրեի համալսարանի հետ միասին: Լաբորատոր աշխատանքների արդյունքում գիտնականները ոչ միայն պարզել են պանրի պարունակությունը, այլև հայտնաբերել են մանրէներ, որոնք կարող էին առաջացնել Հին Եգիպտոսում հայտնի այնպիսի հիվանդություն, ինչպիսին է «Միջերկրական տենդը»: Հայտնի է, որ այդ հիվանդությունը մեծ թուլություն է առաջացրել մարդկանց մոտ: