Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրացման ցանցի 16 կետերում իրականացված վերահսկողության շրջանակներում, կատարել են նմուշառում առկա թռչնամսից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանցից 6-ում հայտնաբերվել են մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Ծառայությունը սպառողներին տեղեկացնում է, որ ստորև նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն սննդում օգտագործման համար ՝
- սառեցված հավ ամբողջական «Բայսադ» (սալմոնելա), արտադրված 06.01.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող երկիրը՝ Ռուսաստան, ներմուծող՝ «Գոռհակ Թրեյդ» ՍՊԸ,
- սառեցված հավի թևեր «Պտիցեկոմբինատ» (սալմոնելա, ՄԱՖԱՄ), արտադրված 17.04.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող երկիրը՝ Ռուսաստան, ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ,
- սառեցված հավի թևեր «Ռեսուրս» (ՄԱՖԱՄ), արտադրված 04.05.2018թ, պահպանման ժամկետը՝ 6 ամիս, արտադրող երկիրը՝ Ռուսաստան,
- սառեցված հավի թևեր «Ագրիկոլա Ջանդել» (սալմոնելա, ՄԱՖԱՄ), արտադրված 19.02.2018թ, պահպանման ժամկետը՝ 2 տարի, արտադրող երկիրը՝ Բրազիլիա, ներմուծող «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ,
- սառեցված հավի թևեր «Ագրոովեն» (ՄԱՖԱՄ), արտադրված 05.03.2018թ, պահպանման ժամկետը՝ 9 ամիս, արտադրող երկիրը՝ Ուկրաինա, պահպանման ժամկետը՝ 1 տարի, ներմուծող՝ «Միթ Իմփորթ» ՍՊԸ,
- սառեցված հավի բդիկ «Ագրոովեն» (ՄԱՖԱՄ), 03.06.2018թ, պահպանման ժամկետը՝ 1 տարի, արտադրող երկիրը՝ Ուկրաինա, ներմուծող՝ «Սագաս» ՍՊԸ:
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրվել են կարգադրագրեր վտանգավոր ճանաչված բոլոր խմբաքանակների իրացումը կասեցնելու, և դրանք ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ:
Այս պահին, հետագծելիության սկզբունքով, շարունակվում է պետական վերահսկողությունը նաև թռչնամիս ներմուծող կազմակերպություններում, որի արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ:
Այս պահին, հետագծելիության սկզբունքով, շարունակվում է պետական վերահսկողությունը նաև թռչնամիս ներմուծող կազմակերպություններում, որի արդյունքների մասին կհրապարակենք լրացուցիչ, այս մասին հայտնում է ՍԱՊԾ-ը: