Search
Close this search box.

ՊԵԿ. շարունակվում են բացահայտվել նախկին իշխանությունների օրոք արտոնյալ պայմաններում տնտեսվարողները

ՊԵԿ համակարգում շարունակվում են բացահայտվել նախկին իշխանությունների օրոք արտոնյալ պայմաններում տնտեսական գործունեություն իրականացրած ընկերությունների կողմից հարկերի պակաս հաշվարկման և վճարման դեպքերը: Հերթական դեպքը վերաբերում է «Դեվիդ Տուր» տուրիստական գործակալության սեփականատեր Գրիգոր Բալյանի կողմից ղեկավարած «Սպարտակ Մուրադյան Թրեյդինկ» ՍՊ ընկերությանը, որը հանդիսացել է այսպես կոչված «Կարգո» ընկերություն և սահմանված որոշակի գումարների դիմաց զբաղվել ՀՀ-ում գործող տարբեր տնտեսվարողների կողմից Թուրքիայի և Չինաստանի Հանրապետություններից ձեռք բերած խառն ապրանքների տեղափոխմամբ և մաքսազերծմամբ:

Ընկերությունն իր գործունեությունը կազմակերպել է հարկային ռիսկային պլանավորմամբ, որի արդյունքում, նախնական տվյալներով, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել շուրջ 120 մլն ՀՀ դրամի հարկային պարտավորություն  (առանց տույժ և տուգանքների):

Գրիգոր Բալյանին են պատկանել նաև համանման գործունեություն իրականացրած «Պուլման» ՍՊ  ընկերությունը:

Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ,  ընկերություններում նշանակվել են համալիր հարկային ստուգումներ: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել են և կատարվում են բազմաթիվ քննչական և դատավարական գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Please enter a valid URL