Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հայ-թուրքական սահմանը հատելիս ձերբակալվել է Բանգլադեշի քաղաքացի

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության  լրատվական ծառայությունից, նախնական ստուգման արդյունքով պարզվել է, որ սահմանախախտը Բանգլադեշի Ազգային Հանրապետության քաղաքացի է:
Նա սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ ուժերին: Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:

Please enter a valid URL