Սվետլանա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Կցանկանայի մեջ բերել անչափ հուզիչ մի նամակից հատված, որը այն տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանին էր հղել նրա ուսուցչուհին .«…ինչպե՞ս չես կարողանում տեսնել, թե ինչ է կատարվում շուրջդ, ինչպես է տառապում մի ժողովուրդ, որը սեփական արյան գնով քեզ գահի արժանացրեց, որ այսօր այդ նույն ժողովուրդը հեծծի քաղցից ու աղքատությունից:Մեզ դարձրել ես ընչազուրկ, բառիս ամենալայն իմաստով: Քեզ հայտնի է, թե մեր թոշակը, թե հարկ ու տուրքը, թե դեղերի արժեքը,,ինչու՞ չեք տեսնում ժողովրդի ընչազուրկ վիճակը…Նորություն չէ, որ ասում են 2950 դրամ թոշակ 50 տարվա աշխատանքի դիմաց և այսքան բարձր հարկ ու տուրքեր: Էներգիայի վարձը, որը ինչպես քննադատվեց Ազգային ժողովում, վաճառվում է ինքնարժեքից 14 անգամ ավելի: Լսվա՞ծ բան է: Ինչու՞, մեր ո՞ր մեղքի համար…Մի՞թե խելքը գլխին մեկը չկար Ակադեմիայում, համալսարանում, որ Հրանտ Բագրատյանին վստահեցիր հանրապետրության ներկան ու ապագան: Ժողովուրդը չգիտի թե ինչպես որակի նրան:
…Տղաս ,հողն է մեզ կերկրողը, հողը կսիրեն, կփայփայեն, կջրեն: Հողամաս ունեցողները աղի արցունք են թափում: Տարիներ շարունակ անապատը քրտինքով դարձրինք պարտեզ,բուրաստան, այսօր նորից այն դարձավ անապատ, ինչու՞ տղաս:
…Անցյալ շաբաթ ելույթ ունեցար «Շամիրամ»-ում, նախընտրական ժողով էր: Ելույթիդ հատկապես այն մասը, որ ասացիր՝ հրաշքների չհավատաք ով որ կխոստանա: Իսկ ժողովուրդն ասում է, հրաշքների ամեն օր է, որ հանդիպում ենք: Բա հրաշք չէ՞, որ դաշտ ու այգի անապատ են դառնում, մի՞թե հրաշք չէր, որ մթության մեջ խարխափեցինք տարիներ շարունակ, հրաշք չէ՞ր արդյոք, ցրտից սառած, մղկտացող թոռներին տաքացնելու համար արցունքն աչքերին, սրտի ցավով ծառ կտրող պապի արարքը: Հրաշք չէ՞ արդյոք, որ 50 տարի իր ժողովրդին ծառայած աշխատավորը, մանկավարժը ուշաթափ լինի եփած մսի հոտից:
Այս բոլորը հրաշքներ են, սև հրաշքներ, որ իրագործվեց այն օրից, երբ իշխանությունը տվեցինք քո ձեռքը…Տղաս, կառչիր մեր ազգի արմատներից…»,
Սմբատ Հովսեփյան
«ՀՀՇ-ն և Հայ ժողովրդի մեծ ողբերգությունը» գրքից