Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա մահափորձի հետեւանքով 7 մարդ վիրավորվել է: Նախագահ Մադուրոն չի տուժել: Վենեսուելայի Union Radio-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է կապի նախարար Խորխե Ռոդրիգեսը:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նախարար Ռոդրիգեսն ասել է. «Նախագահ Մադուրոն չի տուժել, ցավոք, 7 աշխատակիցներ վիրավորվել են»:
Մահափորձն իրականացվել է անօդաչուների միջոցով, որոնց վրա ամրացված է եղել պայթուցիկ: Դրանք գործարկվել են Բոլիվարյան ազգային գվարդիայի կազմավորման 81-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ, երբ նախագահ Մադուրոն ելույթ էր ունենում:
Նախարարի փոխանցմամբ, անօդաչուները վնասազերծվել են, նախագահը վերադարձել է բնականոն աշխատանքին: