Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում, ինչպես նաև Արարատի մարզի Լուսաշող համայնքում այս տարվա հոկտեմբերի 21-ին կանցկացվեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Այս մասին որոշումներ ընդունեց ՀՀ կառավարությունը՝ այսօրվա՝ օգոստոսի 2-ի նիստում:
Նշենք, որ Արմավիր համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2015 թվականի մարտի 15-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում և հրաժարական է ներկայացրել 2018 թվականի հունիսի 22-ին: Քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Հովհաննեսի Խուդաթյանը: