Search
Close this search box.

ՖՈՏՈ. Հայաստանում ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացու են բռնել սահմանը հատելու փորձի ժամանակ

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցների կողմից հայ-թուրքական սահմանը խախտած Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել: Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրեցին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից, ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Գյումրու սահմանապահ ջոկատի տեսամասում՝ ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձի ժամանակ:

Անցկացվող ստուգիչ միջոցառումների ընթացքում սահմանախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որի մեջ առկա է եղել պետական սահմանի ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ և վիդեոներ:

Օրենսդրությամբ սահմանված  կարգով սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին: Ներկայում իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ դեպքի մանրամասները պարզելու համար:

 

граница_нарушитель

 

 

Please enter a valid URL