Մերձկրեմլյան մամուլը շարունակում է խիստ քննադատության թիրախում պահել Հայաստանի իշխանություններին…
Ռուսաստանյան “Կոմերսանտ”-ը հրապարակել է “Հայաստանն անջատվում է կոլեկտիվից” հոդվածը…
Նախ,նշվում է,որ Մոսկվան սարսափելի զայրացել է,որ Երևանը քրեական հետապնդման է ենթարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին…Ըստ պարբերականի,դա շատ մեծ բարոյական հարված է հասցրել կազմակերպությանը…Թերթին մոտ աղբյուրները նշել են,որ չնայած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչև 2020 թ-ը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը, սակայն մեծ հավանականություն կա,որ այս տարվա նոյեմբերի 8-ին,երբ հավաքվեն ՀԱՊԿ պետությունների ղեկավարները,ՀՀ-ն ներկայացուցչի փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնի մեկ այլ երկրի ներկայացուցիչ…Հիշեցնեմ,որ ժամանակին հենց Մոսկվայի մեծ ջանքերի շնորհիվ էր,որ Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը,քանի որ Աստանան և Մինսկը բացահայտ խոչնդոտում էին,որ ՀՀ ներկայացուցիչն ընտրվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար…
Ըստ “Կոմերսանտ”-ի Մոսկվան այս ամենի ֆոնին,ինչպես նաև Հայաստանի նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ նոր իշխանությունների որդեգրած քաղաքականության պատճառով պատրաստվում է պատժել Երևանին…Ըստ պարբերականի,100 միլիոն դոլար վարքի Հայաստանին զենք և զինամթերք մատակարարելու ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրված պայմանագիրը կարող է կյանքի չկոչվել… Ռուսաստանյան երկու ռազմական գործարանների ներկայացուցինչները թերթին հայտնել են,որ Հայաստան մատակարարվելիք զենքի մասին համաձայնագրի իրականացումը շատ մեծ հարցականի տակ է…
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստանի իշխանություններին քննադատող բավական խիստ հայտարարությունից հետո շատերն էին սպասում Մոսկվայի կոնկրետ քայլերին,որոնք իրենց սպասել երկար չտվեցին…Կրեմլին շատ մոտ կանգնած օլիգարխ Ալիշեր Ուսմանովին պատկանող “Կոմերսանտ”-ը պատահական հոդվածներով հանդես չի գալիս…Պուտինն իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով մեսիջներ է հղում Երևանին…
Սպասենք հետագա քայլերին…
Գագիկ Համբարյան