ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հեռու հորիզոնում երևում է «Մենք ենք, մեր լեռները» կոչվող հուշարձանը, որ փաղաքշորեն անվանում են նաև «Տատիկ-պապիկ»: Կարմիր տուֆից պատրաստված կոթողը խորհրդանշում է ղարաբաղյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։
Պապիկն ու տատիկն իրենց ներկայությամբ կոչ են անում ողջ հայ ժողովրդին, որ եղեք մեզ հետ, հեռուներում մի մնացեք, եկեք էստեղ, էստեղ աշխարհի լավագույն տեղն է:
Արցախը հիշողության մի պատառն է ազգի, որը չի կարող և չպետք է վերանա։ Բոլորն էլ այստեղ են, և ոչ ոք էլ չի փոշմանում, որ չի գնացել ուրիշ տեղ, նրանք կան, կլինեն և կնմանվեն իրենց տատիկ-պապիկներին:
Արցախը հայ մարդու պատմության մի մասն է, դուր գալիս է դա Ադրբեջանին, թե ոչ։