Search
Close this search box.

«Խորհուրդ եմ տալիս իրեն այսուհետ իր նմանատիպ կարծիքները արտահայտի այլ վայրերում». Էմիլ Մարկոսյանը՝ Զոյա Թադևոսյանին

Էմիլ Մարկոսյանն անդրադառնալով Զոյա Թադևոսյանի կողմից՝ Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ հնչեցված ձևակերպումներին, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի ազատագրված տարածքները գրավյալ անվանող եւ պնդող տխրահռչակ Զոյան փորձում է արդարանալ, սակայն իր տգիտությանը բնորոշ ավելի ողորմելի է դառնում, քանզի ինչպե՞ս կարելի է մտածել, որ հանրությունն իր նման սահմանափակ ուղեղի տեր է։ Ինչպե՞ս հասկանալ իբր «անզգուշաբար» արված հայտարարությունը` երբ պարզ երեւում է, թե ինչպես է այս ողորմելին խոսում լրագրողների հետ պատմության իմացության մասին, որը կրկնում է իր համոզմունքները եւ համառորեն զառանցում։ Նման զառանցանքը գուցե եւ հնարավոր լիներ կոծկել, եթե նույնանման հայտարարությամբ Կենտրոն հեռուստաալիքի եթերում հանդես չգար իր առաջնորդը` կրկին եւ ոչ պակաս տխրահռչակ ԼՏՊ-ն։ Ինչ վերաբերում է Զոյայի վերջին տեղերում տեղ գտած այն մտքին, որ դա ընդամենը իր սեփական կարծիքն է` ապա խորհուրդ եմ տալիս իրեն այսուհետ իր նմանատիպ կարծիքները արտահայտի այլ վայրերում»:

Please enter a valid URL