ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ում նշանակվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Ստուգումն իրականացվել է Պետական եկամուտների կոմիտեի տարբեր ստորաբաժանումների համատեղ ուժերով, որի արդյունքում 2018 թվականի հուլիսի 26-ին կազմված ստուգման ակտով կազմակեպությանն առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման 5,2 միլիարդ դրամ հարկային պարտավորություն (ԱԱՀ-ի և շահութահարկի գծով): 2018 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ընկերությանն առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունն ամբողջությամբ վերականգնվել է:
Ավելի վաղ ՊԵԿ-ը տեղեկացրել էր, որ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունում 5,2 միլիարդ դրամի խախտում է բացահայտվել: