Search
Close this search box.

Պատգամավորների 1/3-ը անձնական երաշխավորություն է հայտնել՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար

Խորհրդարանի 1/3-րդը ստորագրել է ձևաթղթի տակ որպես անձնական երաշխավորություն, որպեսզի փոխվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Ստորագրահավաքը նախաձեռնել է ՀՀԿ խմբակցությունը. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չցանկացավ մանրամասներ հաղորդել գործընթացի վերաբերյալ:

hetq.am կայքի հարցին, թե արդյոք կան պատգամավորներ այլ խմբակցություններից, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Չեմ ուզում շատ մանրամասներ հաղորդել, բայց եթե 100 պատգամավոր են, ու բաժանենք երեքի»:

Իսկ հրապարակելո՞ւ են ստորագրահավաքին միացած պատգամավորների անունները, Սողոմոնյանը պատասխանեց. «Դա այն գործընթացը չէ, որ թաքուն մնա, իրենք դա անում են բացեիբաց և հասկանում են, որ այդ կերպ պայքարում են ապօրինության դեմ»:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի Մարտի 1-ի գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի1-ին մասով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով

Please enter a valid URL