Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» մրցեց «Տոբոլի» հետ: Առաջին խաղն ավարտվել էր ղազախական ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
Երկրորդ խաղն անցավ դրամատիկ պայքարում ու ավարտվեց երևանյան ակումբի հաղթանակով՝ 1:0 հաշվով: Միակ գնդակը 83-րդ րոպեին խփեց Կոնատեն՝ անդրադարձից հետո:
Այսպիսով, Տալալաևի թիմը հաղթում է պատասխան մրցավեճում ու հայկական ֆուտբոլի պատմության մեջ դառնում է առաջին ակումբը, որը դուրս է գալիս եվրագավաթների 3-րդ փուլ:
ԵԼ-ի 3-րդ փուլում «Փյունիկը» մրցելու է «Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել)-«Ռադնիչկի» (Նիս, Սերբիա) զույգի հաղթողի հետ: