Search
Close this search box.

Միջերկրական ծովում տանկեր են խորտակել՝ ձկներին պաշտպանելու համար

Լիբանանում բնապահպանները Միջերկրական ծով են նետել Լիբանանի բանակի տանկերը: Այն պետք է ջրի տակ արհեստական ռիֆ ստեղծի, որտեղ ծովի բնակիչները կարող են թաքնվել եւ բազմանալ: Ձկներին նման աջակցությունը անհրաժեշտ է, քանի որ վերջերս նրանք տառապում են չափից շատ որսից եւ գլոբալ տաքացումից, հաղորդում է Daily Mail-ը:

Տանկերը խորտակել են Սաիդա քաղաքի հարեւանությամբ, որտեղ բարգավաճում է ձկնորսությունը: Նախկինում այդտեղ խորտակում էին հին ավտոմեքենաներ: Լիբանանում առաջին անգամ նման մեթոդ կիրառվել է 6 տարի առաջ եւ այն հաջող են համարել:

Please enter a valid URL