Մեզ էլ ասեք…
«էխո Մոսկվի» ռադիոկայանին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցից երկու կարեւոր բան իմացանք… Առաջին՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կայանալու են սեպտեմբերին… у нас в сентябре будут очень важные выборы мэра Еревана… Համաձայնեք՝ երկրի ղեկավարի մակարդակով երբեք չենք լսել, թե մեր քաղաքային ընտրությունները երբ են կայանալու…
Երկրորդ՝ կառավարությունը մտադիր է նախաձեռնել սահմանադրական փոփոխություն՝ նախարարների հետ կապված սահմանափակումը հանելու համար… Министром, например, может назначаться только тот гражданин, который в течение последних 5-ти лет имеет гражданство только республики Армения и жил на постоянных основах в республике Армения. И сейчас мы собираемся поменять эту статью в Конституции, чтобы была возможность использовать потенциал нашей диаспоры, в том числе российской общины, чтобы пригласить их участвовать в строительстве новой Армении…
Բան չունեմ ասելու… Ուղղակի մի տեսակ շարունակվում է նախորդների պրակտիկան, երբ բավական կարեւոր տեղեկություններ առաջին անգամ իմանում էինք մեր առաջնորդների՝ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներից… Մեկ-մեկ մեզ էլ ասեք…