Search
Close this search box.

Որքա՞ն ջուր է անհրաժեշտ խմել շոգ եղանակին

Նորմալ եղանակին մարդը մեկ օրում քրտինքի հետ մեկ լիտր ջուտ է կորցնում: Շոգին այս կորուստները կտրուկ բարձրանում են, և եթե պակասը  չլրացվի ապա օրգանիզմը կարող է ջրազրկվել: Ընդ որում, օրգանիզմի հեղուկի ծավալի պահանջը կախված է մաշկի տեսակից:
Օրինակ, եվրոպացիների մաշկը շոգ եղանակին վատ է հարմարեցված և ակտիվորեն կորցնում է խոնավությունը: Ծերերի ու երեխաների մաշկը ևս շատ ջուր է կորցնում:

Ինչպե՞ս կարելի է որոշել օրգանիզմի ջրի պակասը, եթե ծարավը միշտ չէ, որ միանգամից է դրսևորվում:
Ջրազրկմանը առաջինն արձագանքում է ուղեղը:

Ահա նրա ուղարկած 6 ազդանշանները.

1. Հոգնածության զգացում՝ առանց որևէ պատճառի: Օպտիմալ «ջերմաստիճանային ռեժիմ» պահպանելու համար օրգանիզմը ստիպված է լինում ավելի շատ էներգիա ծախսել:

2. Դեմքի արյունալցում: Երբ արյան շրջանառու համակարգից իրեն անհրաժեշտ ջրի քանակը ուղեղը չի կարողանում ստանալ, ապա իրեն սնող արյունատար անոթներին  համամասնորեն ընդլայնվելու հրահանգ է տալիս:

3. Անհանգստություն, տխրություն, անհիմն դյուրագրգռություն և բռնկվող բնավորություն: Ընդամենը 1 բաժակ ջուր, և մարդը հանգստանում է:

4. Դեպրեսիա: Այս վիճակը նույնպես վկայում է ջրազրկման լուրջ փուլի մասին, երբ օրգանիզմը ջրի բացակայության դեպքում ստիպված է լինում ամինաթթուներ ծախսել,  առանց որի մարդն ընկնում է տխրության մեջ:

5. Անտարբերություն, ծանրություն, գլխացավ, անհանգիստ քուն – այս ամենը նշանակում է, որ ուղեղը պահանջում է արյան շրջանառությունը բարձրացնել, բայց ջուրն օրգանիզմին չի բավարարում:

6. Անուշադրություն: Որքան բարձր է ջրազրկման աստիճանը, այնքան ուղեղը նոր տեղեկատվությունը կարող է քիչ տեղադրել իր հիշողության բանկերում:
Այսպիսով, ջրազրկումը երեխաների մոտ հանգեցնում է ուշադրության պակասի, եթե նրանք  գազավորված ըմպելիքներ են նախընտրում:
1-2 բաժակ ջուր խմելուց հետո այս ախտանիշներն հեշտությամբ  վերանում են:

Շոգին ոչ միայն կարևոր է շատ խմել, այլ նաև  ճիշտ ըմպելիք ընտրել և ճիշտ օգտագործել:

Ահա թե ինչ խորհուրդ են տալիս բժիշկները.
Շոգ եղանակին անհրաժեշտ է սովորական ջուր խմել: Գազավորված ըմպելիքը միայն ուժեղացնում է ծարավի զգացումը:

Ովքեր ամբողջ օրը փողոցում են գտնվում պետք է ավելի շատ խմեն, քան նրանք, ովքեր աշխատում են փակ տարածքներում. ժամում մոտ մեկ բաժակ ջուր:
Ծարավը հագեցնելու համար կարելի է օգտագործել սովորական ջուր, լիմոնով ջուր, թույլ թրմված թեյ, բնական կվաս, կեֆիր և այլ թթվակաթնային մթերքներ:

Չի կարելի շատ սառը ըմպելիքներ օգտագործել, քանի որ նրանք գրգռում են քրտնագեղձերը և օրգանիզմի ջրազրկումը ուժեղանում է: Հեղուկը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի: Չի խանգարում (և նույնիսկ օգնում է) մի բաժակ տաք թեյը: Այն ակտիվացնում է քրտնարտադրությունը, որն էլ անմիջապես նվազեցնում է մարմնի ջերմաստիճանը:

Ալկոհոլը և կոֆեին մեծացնում են խոնավության կորուստը, այնպես որ շոգ եղանակին պետք է հրաժարվել սուրճից, կոլաից, մուգ սև թեյից:

Փորձելով խմել բժիշկների կողմից առաջարկվող 3 լիտր հեղուկը մի չափազանցրեք: Ավելորդ հեղուկը վնասակար է այնքան, որքան դրա բացակայությունը: Հղիության ընթացքում, հիպերտոնիայի, սրտի անբավարարության, երիկամների ֆունկցիայի խանգարման ժամանակ պետք օգտագործվող հեղուկի քանակը սահմանափակել:
Իսկ եթե ծարավը չի հագենում, պարզապես փորձեք  բերանը աղի ջրով ողողել:
Առավոտյան կարելի է շատ ջուր խմել, իսկ հետո քիչ քանակով և համամասնորեն:

Please enter a valid URL