Search
Close this search box.

«Գնդակահարել է ծառայակիցը». զոհ ադրբեջանական բանակում

Հուլիսի 27-ին մահացել է Ադբեջանի ԶՈՒ Ղազախի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1999թ․ ծնված Արիֆ Միքայիլ օղլու Մամմեդովը (Arif Mikayıl oğlu Məmmədov), հայտնում է ադրբեջանական Meydan TV-ին։

Աղբյուրը հայտնում է, որ մահացածը Բեյլագանի շրջանի RTS ավանի (Rayon Təhsil Şöbəsi- շրջանի կրթության բաժնի) բնակիչ էր։

Հարազատների պնդմամբ՝ Մամեդովը զոհվել է «ռազմաճակատի գծում» փոխհրաձգության ժամանակ, իսկ Ադրբեջանի ռազմական գերատեսչության վարկածով՝ ոչ մարտական պայմաններում, սակայն կայքին մեկ այլ աղբյուր ասել է, որ իրականում տղային գնդակահարել է իր ծառայակիցը, պատճառն էլ եղել է գաղտնաբառը չիմանալը։

 

 

Please enter a valid URL