Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արարատ-Արմենիա» ակումբը ներկայացրել է հերթական նորեկին:
Ակումբի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, թիմին է միացել 21-ամյա ավստրալացի կիսապաշտպան Լայամ Ռոուզը:
Չնայած իր երիտասարդ տարիքին, Լայամը հասցրել է հանդես գալ ավստրալական Ա-լիգայի առաջնության 70-ից ավելի խաղերում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է ավստրալական «Central Coast Mariners»-ի կազմում: Հանդես է եկել Ավստրալիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում, եղել է երիտասարդական հավաքականի ավագը: