ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը համարում է ապօրինի՝ պահանջելով, որ Ռ. Քոչարյանն անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը: «Սա այն է, ինչ կոչվում է վենդետա, սա անձնական և քաղաքական հաշվեհարդար է, որը չի տեղավորվում իրավական դաշտում և որևէ իրավական հիմնավորում չունի:
Վստահ եմ, որ հասկանում եք, թե ինչու է մեղավոր նշանակվել հենց Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչ արագությամբ տեղի ունեցավ այս գործընթացը, որը , ի դեպ կապ չունի մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ»,-հայտարարեց նա:
Վ. Սողոմոնյանի փոխանցմամբ՝ իրենք բողոքարկելու ենք մեղադրանքը և հարուցված քրեական գործերը: