Արթուր Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի քանի անգամ Դավիթ Սանասարյանին գրել եմ, որ Փաշինյանի անվտանգության հետ կապված կան բազմաթիվ հարցեր, իհարկե չմանրամասնելով` ինչ վտանգների մասին է խոսքը, քանի որ խելքը գլխին մարդը ֆեյսբուքում նման բաներ, թեկուզ մասնավոր, նամակով չի քննարկի:Եվ քանի որ Դավիթը շատ զբաղված է, ու ժամանակ չունի պատասխանելու, այդ բազմաթիվ վտանգներից ամենամիամիտը ներկայացնում եմ այստեղ: Եթե այս պահին ինքնակամ չի հեռացել կամ հեռացվել պետական պահպանության ծառայությունից Ռոբերտ Քոչարյանի հարազատ եղբոր որդին` Վալերի Քոչարյանը, ապա անհապաղ հեռացրեք: Լուսանկարում Քոչարյանի կողքին բազմածը Վալերի Քոչարյանն է»: