Search
Close this search box.

Քոչարյանին ճաղերի հետևում պահող՝ «համարձակ դատավորը»․ Ո՞վ է նա

Ինչպես արդեն հայտնի է Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց:

Նման որոշում կայացրեց դատավոր Վաչե Մարգարյանը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:
Մինչ այդ դատարանը շուրջ 7 ժամ քննում էր Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը, որին մասնակցում էր նաեւ ինքը Քոչարյանը:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող Մարտի 1-ի գործով երեկ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Մի փոքր՝ դատավոր Վաչե Մարգարյանի մասին․․․1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, իսկ 2012 թվականին՝ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան:

2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:

2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի պրակտիկայի ամփոփման վարչությունում` որպես ավագ մասնագետ:

2008 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար:

2015 թվականի փետրվար ամսից մինչև դեկտեմբեր ամիսը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2016 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:

ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Please enter a valid URL