ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանըֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ՓԲԸ տնօրենն ազատվել է աշխատանքից՝ հաշվի առնելով ՀՀ ԱՆ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների ահռելի ծավալը և դրանց մինչ օրս կրկնվող բնույթը։ Նոր տնօրենի մրցույթը տեղի կունենա օրենքով սահմանված կարգով, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Մանրամասները հաջորդիվ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Առողջապահության նախարարը տեղեկացրել էր, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերվել են խախտումներ: