Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավորը որոշում կայացրեց փոխել «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանի՝ «Դեդի» խափանման միջոցը, նրա նկատմամբ կիրառելով 1 մլն դրամ գրավը:
Հիշեցնենք, որ Մարտիրոս Հակոբյանն այս պահին գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում և ստացիոնար բուժում է ստանում։ Նա բազմաթիվ հիվանդություններ ունի։