Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սթափ գիտակցում եմ բեռի ծանրությունը». Հայկ Մարությանը՝ քաղաքապետ դառնալու մասին

Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբության իր էջում գրել է.

1. Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր այս տեսանյութը պատրաստել են: Այս տարիներն աչքիս դեմը եկան: Եվ Փառք Աստծո, որ այսօր ունենք այն ինչի համար երկար պայքարել ենք:

2. Կապված քաղաքապետարանի հետ: Հարգելի և սիրելի ժողովուրդ ջաաան` քաղաքապետ չեն նշանակում, նրան ընտրում է ժողովուրդը` այսուհետ արդեն ազատ և անկախ ընտրությունների միջոցով: Ում ուզում է ընտրում է, ում չի ուզում` չի ընտրում:

3. «Դերասանի» և «ամեն մեկը իրա գործով թող զբաղվի»-ի մասին: Այո ես էլ եմ դեմ, եթե մարդ ամբողջ կյանք զբաղվի դերասանությամբ և միանգամից ծավալի կառավարման կամ քաղաքական գործունեություն:
Տեղեկացնում եմ այն մարդկանց, ովքեր տեղյակ չեն: Արդեն 6 տարի է ինչ դերասանական գործը զբաղեցնում է իմ կյանքի 20%, իսկ մնացած 80% ժամանակը ես կառավարել եմ մեր ընկերությունն ու պրոդյուսերական կենտրոնը և զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ:

Հ.Գ. Հարգելի հայրենակիցներ հավատացնում եմ Ձեզ: Ես ոչ պատասխանատվությունից եմ վախենում, ոչ էլ դժվարություններից, միաժամանակ սթափ գիտակցում եմ բեռի ծանրությունը: Միասին մենք կարող ենք սարեր շուռ տալ:

1.

Please enter a valid URL