Search
Close this search box.

Մահափորձը կազմակերպել է Աշոտ Արսենյանը. հայ գործարարը Սանկտ-Պետերբուրգում տեղեկացրեց Փաշինյանին

«2003 թվականին իմ նկատմամբ մահափորձ է իրականացվել, ինձ 4 փամփուշտ է կպել: Ապացույցներ շատ չունեմ, բայց հստակ կարող եմ ասել, որ ինձ վրա մահափորձն ուղարկել է Աշոտ Արսենյանը»,- քիչ առաջ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Սանկտ-Պետերբուրգում հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց հայազգի գործարարներից մեկը՝ Մուրադ Մուրադյանը:

Գործարարը նաև ասաց, որ պատրաստ է ներդրումներ կատարել Հայաստանում:

Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավաստիացրեց, որ ոչ մի խոչընդոտ չկա, որպեսզի գործարարի ներկայացրած պատմությունը հետաքննվի և ճշմարտությանը տրվի գնահատական:

«Եթե պարզվեց այն, ինչ ասում եք այդ շրջանակում է, մենք իրար հետ կվերադառնանք Երևան»,- ասաց վարչապետը։

https://youtu.be/ptg8i5bNrUE

Please enter a valid URL