«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը ասել է, որ աղանդավորական կառույցի ներկայացուցիչներ կան պետական շատ օղակներում.
«Աղանդավորական կառույցի ներկայացուցիչներ կան և՛ կառավարության մեջ, և՛ Ազգային ժողովում, և՛ ուժային կառույցներում, դատախազությունում, իրավական մարմիններում, բոլոր տեղերում էլ կան և ոչ միայն աղանդավորական կառույցների ներկայացուցիչներ, այլ նաև կան սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ, որը միանշանակ կարող է օգտագործվել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Մեր իշխանությունը պետք է դրա մասին մտածի, պետք է համապատասխան պաշտոնի թողել այն մարդկանց, որոնց վրա կոմպրոմատ չկա։ Դա Սերժ Սարգսյանի ժամանակ էր, որ ինչքան մարդ ավելի շատ կոմպրոմատ ուներ, այնքան ավելի բարձր պաշտոններ էին տալիս, որովհետև այդ տեսակ մարդը դառնում էր կառավարելի»։