Search
Close this search box.

Տեսանյութ. Համարեք, որ այսօր իմ տրամադրությունն այդպիսին է. Պեկ նախագահը գոռգոռաց լրագրողների վրա

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից հետո բարկացած էր: Նա լրագրողների հարցերին ագրեսիվ պատասխաններ էր տալիս, անգամ գոռգոռաց լրագրողների վրա: Հարցին, թե ինչո՞ւ է բարկացած, Անանյանը պատասխանեց. «Ոչ մի բան չի պատահել, համարեք, որ այսօր իմ տրամադրությունն այդպիսին է: Իմ տրամադրությունը ես չկարողացա կառավարել, որն իմ մասին էդքան լավը չի խոսում: Կաշխատեմ այսուհետ իմ հույզերն ավելի լավ կառավարել»:

Please enter a valid URL