Հուլիսի 24-ին, ժամը 10:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 2 ջրատար:
Պարզվել է, որ այրվում է 2000 խմ աղբ:
Ժամը 17:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:
Հրդեհի վայրում հերթապահություն է իրականցնում մեկ մարտական հաշվարկ: