Այն, որ որդիս Ղարաբաղ մեկնեց կամավոր՝ շատ կարեւոր է, եւ շատերը դա մեկնաբանում են որպես ագրեսիվ ժեստ: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր, վարող Ալեքսեյ Վենեդիկտովին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե վարչապետը կարո՞ղ էր որդուն այլ վայր ուղարկել ծառայելու, օրինակ՝ Զիմբաբվեում զինվորական ատաշե:
«Դե… Զիմբաբվեում, ցավոք, դեսպանատուն չունենք, ուստի ես չվարվեցի այնպես, ինչպես դուք ասացիք: Շատերը դա… Այն, որ իմ տղան մեկնեց Ղարաբաղ: Դե, նա այնտեղ է մեկնել կամավոր՝ սա շատ կարեւոր է, եւ շատերը դա մեկնաբանում են որպես ագրեսիվ ժեստ»,- նշել է Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ այն փաստը, որ որդին Ղարաբաղում է ծառայում խաղաղասիրական ժեստ է. «Որովհետեւ, կարծում եմ, բոլորս ենք հասկանում, որ երբ ես որդուս Ղարաբաղ եմ ուղարկում, չեմ ցանկանում, որ այնտեղ պատերազմ սկսվի: Եվ Աստված մի արասցե, որ իմ որդին եւ իմ հայրենակիցների որդիները, նաեւ Ադրբեջանի որդիները, ադրբեջանցի շարքային քաղաքացիների որդիները զոհվեն: Սա տրամաբանական չէ, քանի որ եթե ես… Ինձ համար սա, իհարկե, խնդիր է՝ ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա: Ես ուրախ կլինեի, եթե նախագահ Իլհամ Ալիեւը իր որդուն նույնպես ուղարկեր այնտեղ ծառայելու: Որովհետեւ եթե նրա որդին նույնպես այնտեղ ծառայեր, հնարավոր է՝ դա նաեւ.. Ես դա կընկալեի որպես խաղասիրական ժեստ, որովհետեւ ես… Մենք բոլորս վստահ կլինեինք, որ պարոն Ալիեւը նույնպես չի ցանկանա, որ իր որդին զոհվեր»: