«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանն իսկապես «բնակություն է հաստատել» Ֆեյսբուքում ու Ինստագրամում: Երեկ նա հերթական «լայվ»-ն էր անում` այս անգամ նվիրված հանքարդյունաբերության և բնապահպանության խնդիրներին: Վերջին մեկ ամսվա ընթացքում նրա «լայվ»-երը, որ 150-200 հազար դիտում են ապահովել, երևում է առանձնահատուկ ոգևորություն են հաղորդել Բաղդասարյանին, և նա «տնավորվել» է սոցցանցերում` արժանանալով թե՛ գովասանքի, թե՛ նախատինքի:
Բայց, ինչպես երևում է, լայվիստ Արթուր Բաղդասարյանին դա քիչ է մտահոգում, և նա հայտարարում է Երևանի և համապետական ընտրություններին լուրջ հավակնություններ ունենալու մասին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: