Search
Close this search box.

«Ամեն ջանք կգործադրեմ, որ ՔՊ-ի ավագանու ցուցակը բաղկացած լինի տարբեր մասնագիտություն ունեցող անձանցից». Լենա Նազարյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Շուտով Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության վարչությունը կընտրի Երևանի քաղաքապետի ու ավագանու իր թեկնածուներին: Անկախ նրանից, թե ով կլինի քաղաքապետի մեր թեկնածուն, անձամբ ինձ համար է՛լ ավելի կարևոր է մեր ավագանին, որը, ընտրվելու պարագայում, պետք է գործի հաշվետու, թափանցիկ ու վերահսկի քաղաքապետի գործունեությունը: Այդ իսկ պատճառով անձամբ ես շատ հետաքրքրված եմ և ամեն ջանք կգործադրեմ, որ ՔՊ-ի ավագանու ցուցակը բաղկացած լինի տարբեր մասնագիտություն ունեցող, քաղաքային տնտեսության խնդիրներից տեղյակ, հանրային ընկալման առումով ընդունելի անձանցից, ովքեր հրապարակային և անկաշկանդ կներկայացնեն իրենց տեսակետները և ընտրողների առաջ հաշվետու կլինեն իրենց քվեարկությունների համար:

Please enter a valid URL