Բոսթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ կարմիր գինին պարունակում է նյութ, որը օգտակար է դիաբեթով և Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների համար՝ գրում է hronika.info-ն:
Օգտակար հատկություններով է օժտված ռեսվերատրոլ կոչվող հակաօքսիդիչը: Այն բարձրացնում է արյունատար անոթների ճկունությունը, ինչը նվազեցնում է կաթվածների և սրտի հետ կապված խնդիրների հավանականությունը:
Այդ հակաօքսիդիչը նաև ունակ է դանդաղեցնելու մտային գործընթացների դեգրադացիան և հիշողության վատթարացումը: