Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայ-թուրքական սահմանին 5 սահմանախախտի են ձերբակալել:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Հանցավոր խմբավորումը փորձել է անօրինական ճանապարհով ներխուժել Հայաստան:
Օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ձերբակալված 5 անձինք Աֆղանստանի քաղաքացիներ են:
Սահմանախախտները հանձնվել են Հայաստանի իրավապահ մարմիններին:
Ներկայում իրականացվում են գործողություններ՝ պարզելու միջադեպի մանրամասները: