Search
Close this search box.

«Ժողովուրդ». «Հանդիպման մի գնա՝ քեզ լավ բան չի սպասվում». մանրամասներ Ալեքսանդր Սարգսյանի որդու գործից

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եբորորդու՝ Նարեկ Սարգսյանի դեմ մարդ առեւանգելու եւ բռնության ենթարկելու քրեական գործով նոր մանրամասներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 49-ամյա Արամը, ում առեւանգել ու բռնության են ենթարկել Նարեկ Սարգսյանի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ համատեղ բիզնես է ունեցել:

Որոշ ժամանակ անց Արամը դիմել է Արտեմ Պետրոսյանին եւ հայտնել, որ չի ցանկանում իր հետ համատեղ աշխատել, քանի որ կա այլ մարդ, որի հետ նա ցանկանում է ստեղծել նոր բիզնես:

Այդ մասին տեղեկացել է Նարեկ Սարգսյանը եւ Արամին հրավիրել հանդիպման: Ըստ լուրերի՝ թեեւ Արտեմ Պետրոսյանը Արամին զգուշացրել է, որ Նարեկի հետ հանդիպման չգնա՝ ասելով, որ իրեն լավ բան չի սպասվում, սակայն Արամը գնացել է:

Դրանից հետո էլ տեղի է ունեցել միջադեպը. Արամին առեւանգել են, սկզբում խոշտանգել Նարեկ Սարգսյանի տան նկուղում, հետո՝ «Սկանյա» բեռնատարների սպասարկման վարչական շենքում:

Հիշեցնենք՝ Արտեմ Պետրոսյանը հիմա կալանավորված է, իսկ Նարեկ Սարգսյանին հայտարարվել է հետախուզում»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL