Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ո՞վ է հարցաքննելու Ռոբերտ Քոչարյանին. Քննչական խմբի ղեկավարը փոխվել է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախատեսված է, որ վաղը մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՔԾ-ն կհարցաքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նման դեպքերում հարցաքննության գործը վերապահվում է քննչական խմբի ղեկավարին: Բայց մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը գաղտնի է պահվում, այն էլ տևական ժամանակ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննչական խմբի ղեկավարը Էդիկ Հակոբյանն է, ով նման պատասխանատվություն էր ստանձնել նաև «Սասնա ծռերի» գործով: Հակոբյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հրաժարվեց որևէ բան հայտնելուց: ՀՔԾ լրատվական ծառայությունը ևս չհայտնեց, թե ով է քննելու Ռոբերտ Քոչարյանին կամ ով է առհասարակ մարտի 1- գործով քննչական խմբի ղեկավարը:

Նաև լուրեր են շրջանառվում, որ քննչական խմբի ղեկավարը փոխվել է, և նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանը: Մինչ այդ նշենք նաև, որ Քոչարյանի հարցաքննությունը տեսանկարահանվելու է»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL