Արցախի բանակում մահվան դեպքերը նվազել են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Ստեփանակերտում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը:
«Բանակում մահվան դեպքերը շուրջ 40 տոկոսով նվազել են, թվեր չեմ կարող հրապարակել»,- ասաց նախարարը։
Մնացականյանը նշեց որ ամեն ինչ արվում է միջանձնային հարաբերությունների պատճառով տեղի ունեցող դեպքերը բացառելու համար: