ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին Արմավիր ՔԿՀ դատապարտյալ, քաղբանտարկյալ Արկադի Վարդանյանից
Դիմում բողոք
Սույն թվականի հուլիսի 8-ին լրացել է իմ վաղաժամկետ ազատման օրենքով սահմանված ժամկետը: Սակայն մինչ օրս Արմավիր ՔԿՀ պատասխանատու պաշտոնյաներից, ինչպես նաեւ գլխավոր դատախազության համապատասխան վերահսկող ատյանի հանցավոր անգործության հետեւանքով ինձ շարունակում են ապօրինաբար պահել կիսափակ ռեժիմի պայմաններում: Վերոհիշյալը քաղաքացու իրավունքների բացահայտ ոտնահարում է եւ յուրատեսակ խոշտանգման դրսեւորում: Դա ոչ այլ ինչ է, քան իմ քաղբանտարկյալ լինելու ամենալավ ապացույցներից մեկը: Պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել պատասխանատու անձանց աններելի պահվածքին վերջ դնելու նպատակով
Դիմող՝ Արկադի Վարդանյան, 24.07.18, ժամը 10.30